Իսրայելցիների ճնշող մեծամասնությունը դեմ է Երուսաղեմի բաժանմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2009 17:44

42Իսրայելցիների 83 տոկոսը դեմ է Երուսաղեմ քաղաքի բաժանմանը պաղեստինցիների հետ` որպես մերձավորարևելյան խաղաղարար բանակցությունների արդյունք: «Իսրայելական սոցիալական ցանց» կազմակերպության անցկացրած հարցմանը մասնակիցների ընդամենը 6 տոկոսն է կողմ արտահայտվել պաղեստինցիների ու հրեաների պետության մայրաքաղաք համարվող Երուսաղեմի բաժանման հնարավորությանը: Նրանք ընդգծել են, որ Երուսաղեմը աստվածային կրոնների հետնորդներինն է, իսկ Իսրայելը իրավունք չունի միայնակ տնօրինել այն: Հարցվածների 60 տոկոսը կտրականապես դեմ է արտահայտվել գաղափարին և համարել, որ Երուսաղեմը միայն հրեաների հավերժական մայրաքաղաքն է:

«Ալ-նահար» օրաթերթ

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply