Էրդողանը Եվրոպային բողոքել է ահաբեկչությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 20:42

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ խոշոր պայթյուն էր տեղի ունեցել Թուրքիայի և Սիրիայի միջև ամենակարևոր Ջիլվեգյոզու սահմանային անցակետում: Անկարայում տեղի ունեցած պաշտոնական ընթրիքի ժամանակ, որին մասնակցել են Եվրոմիության երկրների դեսպաններ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցած պայթյունը որոշ զրպարտանքների առիթ է դարձել: «Որոշ չար լեզուներ խոսակցություններ են տարածել, թե իբր պայթյունը տեղի է ունեցել մեր կողմից սահմանը անցնելու ժամանակ: Ես կցանկանայի նշել, որ տարածքում տեղադրված հսկիչ տեսախցիկները հակառակն են վկայում»,-ընդգծել է Էրդողանը:

Էրդողանի խոսքերով՝ այդ պատահարը ևս մեկ անգամ հավաստել է ահաբեկչության վտանգի առկայության և Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետ կապված թուրքական կողմի անհանգստությունը: «Թող բոլորը իմանան, որ Թուրքիան հետադարձ ոչ մի քայլ չի կատարելու և երկու հարցի վերաբերյալ էլ վճռականորեն պաշտպանելու է իր տեսակետը»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 2845 անգամ:
Print Friendly

Leave a Reply