Վարդան Սեդրակյանը պահանջում է, որ իրավապահները հայտարարություն անեն Հայրիկյանի գործին իր առնչության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 12, 2013 14:00

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի գործը քննող համապատասխան կառույցներից պահանջում է հանդես գալ հայտարարությամբ, որից պարզ կդառնա, թե արդյոք ինքը կապ ունի այդ գործի հետ, այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Տեսնում եմ մեկ կոնկրետ ծրագիր, որն ուղղված է իմ դեմ, բայց ժամանակը ամեն ինչ ցույց կտա: Ես ամեն ինչ կանեմ, որ ծրագրերը չիրականանան: Ես հակված եմ, որ այս ամենի հետևում կանգնած են պետական կամ ոչ պետական կառույցներ, բայց ամեն ինչ նախապես ծրագրված է այնպես, որ հետագայում ամեն ինչ շուռ գա իմ դեմ: Ես ամեն ինչ թողել եմ զբաղվում եմ իրենց երկուսի կենսագրությունը պատմելով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը երեկ՝ «Երկիր Մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրին հյուրընկալվելիս, անդրադառնալով փաստին, որը ինքը ճանաչում է Հայրիկյանի գործով կալանավորված Խաչատուր Ալբերտի Պողոսյանին Սամվել Արամայիսի Հարությունյանին, ասել էր, որ լրագրողների տված հարցերն իրեն հիմք են տալիս ենթադրելու, որ փորձ է արվում իր անունը կապել այդ հանցագործության հետ: Նա նաև կարծիք էր հայտնել, որ իրեն մինչև փետրվարի 25-ը կձերբակալեն։

Վարդան Սեդրակյանը նունն ասաց նաև այսօր՝ նշելով, որ ինքը չի կասկածում, որ երբ ընտրությունները ավարտվեն, դիտորդական առաքելությունները Հայաստանից հեռանան, նախագահի երդման արարողությունն էլ տեղի ունենա, ապա իրեն արդեն կձերբակալեն:

«Կարող է ձայնագրություններ բացահայտվեն, իսկ դա կանեն ժամանակակից տեխնիկայով ուրիշի ձայնի վրա իմ ձայնը տեղադրելով: Դրանք դժվար բաներ չեն: Անունս կապեցին հոկտեմբերի 27-ի գործի, հետո Տիգրան Նաղդալյանի գործի հետ, բայց ես ոչ մի գործով չեմ կանչվել»,- ընդգծեց նա և ավելացրեց, որ որոշակի ուժեր փորձում են ի դեմս Վարդան Սեդրակյանի ահաբեկչի կերպար ստեղծել։

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի բացահայտմամբ զբաղվում են Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը։

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply