Մեքսիկական ծոցում 3000 ուղևորով զբոսանավը կորցրել է կառավարումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 13:48

Շարժիչային  բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով Carnival Triumph զբոսանավը  չկարողացավ նավահանգիստ հասնել ըստ ժամանակացույցի: ԱՄՆ ափային պաշտպանությունն  ու Մեքսիկան ամերիկյան նավին օգնության են ուղարկել քարշանավեր: Զբոսանավը, որում 3145 ուղևոր և 1086 անձնակազմի անդամներ են, պետք է վերադառնար Գալվեսթոն նավահանգիստ փետրվարի 11-ին: Սակայն, ուղևորության ժամանակ հրդեհ բռնկվեց, որի հետևանքով վնասվեց շարժիչը: Հիմա նավը հոսանքնընթաց հասել է Յուկատանի թերակղզու մոտ ու գտնվում է ափից 240 կմ հեռավորության վրա: Նավում գտնվողներից ոչ ոք չի տուժել, սակայն մթերքի ու ջրի պակաս արդեն զգացվում է:

Դիտվել է 2102 անգամ:
Print Friendly

Leave a Reply