Դիլիջանի «Իմպուլսի» ֆուտբոլիստը հնարավոր է հայտնվի գերմանական ճանաչված թիմի կազմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 12, 2013 13:46

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող Դիլիջանի «Իմպուլսի» խաղացողՖիլիպ Տիմովը Գերմանիայի բունդեսլիգայի մասնակից «Շալկե-04» ակումբից  հրավեր է ստացել փետրվարի 25-ից մարտի 3-ը փորձաշրջան անցնելու այդ թիմի կազմում: «Շալկե-04»-ը ներկայումս բունդեսլիգայում ընթանում է 6-րդ տեղում: Գերմանական ակումբը մտել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ և մրցելու է թուրքական «Գալաթասարայի» հետ:

Հավելենք, որ մակեդոնացի կիսապաշտպանը  «Իմպուլսում» հանդես է գալիս անցած մրցաշրջանի սկզբից: Նա մինչ այդ խաղում էր Սլովենիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Կոպեր» ակումբում: Տիմովը կրել է Մակեդոնիայի պատանեկան և երիտասարդական հավաքականների մարզաշապիկը:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply