Վախթանգ Դարչինյանը ստիպված է սպասել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 12, 2013 13:36

Հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը ստիպված է սպասել: Բանն այն է, որ WBA-ի վարկածով առաջին կիսաթեթև քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, կուբացի բռնցքամարտիկ Գիլյերմո Ռիգոնդոն ստորագրել է WBO-ի վարկածով քաշային նույն կարգում չեմպիոնական գոտու տեր, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտ անցկացնելու մասին պայմանագիրը: Այդ մրցամարտը նախատեսվում է անցկացնել ապրիլի 13-ին ԱՄՆ-ում:

Այսպիսով, հերթական անգամ Վախթանգ Դարչինյանի մենամարտը Նոնիտո Դոների հետ հետաձգվում է անորոշ ժամկետով: Հիշեցնենք, որ օրեր առաջ ենթադրվում էր, թե Ռիգոնդոն կհրաժարվի Դոների հետ մենամարտելուց, քանի որ հերթական անգամ փոխել էր իր մարզչին: Դոների ներկայացուցիչները որպես այլընտրանք նշել էին Դարչինյանի հետ մենամարտելու տարբերակը: Իր հերթին Վախթանգը սիրով էր ընդունել մարտահրավերը` հույս ունենալով վրժխնդիր լինել մրցակցի նկատմամբ:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply