Ստամբուլում կբացվի տուն կանանց կողմից բռնության ենթարկված տղամարդկանց համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 13:23

Ստամբուլում տուն կբացվի կանանց կողմից բռնության ենթարկված  տղամարդկանց համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի  ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերի նախարար Ֆաթմա Շահինը, հաղորդում է “Vesti.az” կայքը:

Այդ տունը կգործի խիստ գաղտնիության պայմաններում: Այդ նպատակով շենքի կառուցումը ևս հրապարակային չի լինի, հասցեն և հեռախոսը տեղ չեն գտնի որևէ տեղեկատուի մեջ, շենքի վրա ցուցանակ չի տեղադրվի, որը կտեղեկացնի, թե ինչ նպատակով է օգտագործվում շենքը: Ոստիկանությունը կհսկի շենքը:

Այդ շենքը կկարողանա միաժամանակ ընդունել 30 տղամարդու, որոնք կարող են օգտվել նույն հնարավորություններից, ինչ կանայք  նմանատիպ ծառայություններում (հոգեբանական աջակցություն, նախապատրաստման դասընթացներ):

Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայնը», վիճակագրության համաձայն` թուրքերի մոտ 3 տոկոսը ֆիզիկական բռնության են ենթարկվում թրքուհիների կողմից:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply