Թուրքիայում խմորվում են հակահայկական տրամադրություններ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 12, 2013 13:20

Հայոց  Ցեղասպանության  100- ամյակին  ընդառաջ Թուրքիայում խմորվում են  հակահայկական  տրամադրություններ,  հաճախակի բնույթ են  կրում Ստամբուլում  հայերի  նկատմամբ  իրականացվող բռնությունները: Այս մասին լրագրողներին  տեղեկացրեց  ՀՅԴ  Բյուրոյի Հայ դատի  և քաղաքական  հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո  Մանոյանը:

Ինչպես  հայտնի է, Ստամբուլի  Սամաթիա  թաղամասում հայ  կանանց  նկատմամբ  իրականացվել է  բռնություն: Օրեր անց հարձակման  է  ենթարկվել նաև ազգությամբ  հայ 80-ամյա  Սուլթան Այքարը:

“Այս  վերջին  միջադեպերը  իրականում արտահայտում են  Թուրքիայում տիրող   հայատացյացության  մթնոլորտը, քաղաքականություն, որը  սկիզբ է առնում  դեռ  երիտթուրքերի  օրերից: Փաստորեն  Թուրքիայի  իշխող  կուսակցությունը  շարունակում է այդ  քաղաքականությունը”,- ասաց Կիրո  Մանոյանը:

Բանախոսի փոխանցմամբ Թուրքիայի  իրավապաշտպան  կազմակերպություններից մեկի՝ մարդու  իրավունքներին  վերաբերող զեկույցում  հնչեցվել է հայատյացության վերաբերյալ հրապարակային  քննարկման  անհրաժեշտություն, և քանի դեռ  Թուրքիայում  չկա ցեղապաշտության դեմ պայքարող  օրենք, ապա հային  հայհոյելը երբևէ  չի  պատժվի:

“Մենք  դեռ  շատ ենք  տեսնելու  նման  արարքներ: Ասում են, կան  տներ, ոնց  վրա  խաչի  նշան է  դրված,  պատարագից  հետո հոգևորականի  խնդրանքով  հայերին,  հատկապես  տարեցներին  ուղեկցում են  տուն, այսօր  ընդհանուր վախի  մթնոլորտը  մեծացել է: Թեև ոստիկանությունն  ամեն  ինչ անում է  կանխելու նման  հարձակումները, սակայն  ահաբեկչությունը հայերի  հանդեպ  շարունակվում է: Այս ամենը  կապվում է  Հայոց Ցեղասպանության  100-ամյակի տարելիցի հետ, այնպես որ  կանխատեսվում է  նման  արարքների թվի ացելացում”:

Թուրքիայում  տիրող  իրավիճակին  նպաստում  են   նաև  Ադրբեջանի  ներքաղաքական  խժդժությունները, որոնք վերջին  օրերին լայն թափ ստացան “հայասեր “ ադրբեջանցի  գրողի  նկատմամբ ճնշումներով: Ի դեպ, Թուրքիայում ահազանգում են այս երևույթի  դեմ:  Ազգային  փոքրամասնությունների  իրավունքի  պաշտպանը  պատրաստվում է  դիմել  միջազգային  կառույցներին, քանի որ հայատյացությունը  Թուրքիայում  հասել է  իր  գագաթնակետին, իսկ ում  հայտնի չէ, որ նման  քաղաքականությունը  հովանավորվում է իշխանությունների  կողմից: Պաշտպանի  համոզմամբ,  նման  արարքը   պետք է  համապատասխան  վերաբերմունքի արժանանա  միջազգային ատյանների կողմից:

Կ.Միրոյանի  համոզմամբ հայկական կողմը պետք է արձագանքի Թուրքիայում  և Ադրբեջանում ահագնացող հակահայկական  տամադրություններին:

“Կարծում եմ,  հասկանալի է, որ  պետական մարմինն  ինչ- որ  իմաստով  պետք է  վարի  պետության  քաղաքականությունը, որը ,   ցավոք,  ոչ  միշտ է  դրսևորվում  ճիշտ  պահվածք: Մենք պետք է  Ցեղասպանության  100-ամյակի առթիվ  ձևավորենք  համահայկական համախոհություն,  և այս  նպատակով չպետք է խանգարենք  մեկմեկու քայլերին ու  ծրագրերին”,-ասաց Կ.Մանոյանը:

 

Ա. Ն.

 

 

 

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply