Գլազգոյի իշխանություններն այլմոլորակայիններին ջերմ ընդունելություն են խոստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 13:15

Գլազգոյի իշխանությունները այլմոլորակայիններին ջերմ ու բարեկամաբար ընդունելության պատրաստակամություն են հայտնել, եթե նրանք որոշեն վայէջք կատարել Շոտլանդիայի խոշորագույն  այդ քաղաքում:

Ինչպես գրում է The Scotsman-ը, պատասխանել տեղի պաշտոնյաները նման կերպ են բնակիչներից մեկի այն հարցմանը, թե ինչ պլաններ ունի քաղաքը, եթե հանկարծ այլմոլորակայիններ հայտնվեն: Դրան ի պատասխան, տեղեկատվության վարչությունից ասել են,որ  առաջիկա 5 տարում այլմոլորակայիններ այդ քաղաք դժվար այցելեն, սակայն, այնուամենայնիվ, եթե դա տեղի ունենա,, ապա նրանք ջերմ ընդունելություն կունենան իշխանությունների կողմից:

Գերատեսչության աշխատակիցների խոսքով, այլմոլորակայինները դժվար հետաքրքրվեն Գլազգոյով, քանի որ քաղաքը ողջ երկրագնդի վրա  զբաղեցնում է 0,00003  տոկոս, ու այնտեղ բնակվում է ողջ մոլորակի բնակչության ընդամենը  0,008 %-ը: Դրա համար էլ եկվորներին այն վայրէջքի տեսանկյունից անհետաքրքիր է:

Հարցումն իշխանություններին է փոխանցվել տեղեկության հասանելիության մասին օրենքի շրջանակներում, որի համաձայն, բնակչությունը կարող է պաշտոնյաներին դիմել ամենատարբեր հարցերով, օրինակ` ինչ պլաններ ունի ղեկավարությունն այս կամ այն դեպքերի համար: Օրինակ` պաշտոնյաներին հաճախ են հարցնում, թե ինչ են նրանք մտադիր անել ասենք` զոմբիների կամ էլ վամպիրների հարձակման դեպքում:

Դիտվել է 1684 անգամ:
Print Friendly

Leave a Reply