Ժամանակակից հնգամարտ, բադմինտոն, սեղանի թենիս և թհեքվոնդո մարզաձևերը կմնա՞ն օլիմպիական խաղերի ծրագրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 12, 2013 13:25

Հնարավոր է 2020 թ. օլիմպիական խաղերի ծրագրում տեղ չունենան ժամանակակից հնգամարտ, բադմինտոն, սեղանի թենիս և  թհաեքվոնդո մարզաձևերը : Այս  առթիվ քննարկումները  տեղի կունենան  փետրվարի 12-13-ին  կայանալիք ՄՕԿ –ի նստաշրջանում:

Կներկայացվեն  նշված մարզաձևերի մասսայականության  աստիճանը, հեռուստատեսային ցուցադրման  վարկանիշը , օլիմպիական խաղերի տոմսերի արժեքը ,  վաճառքի քանակը, դոպինգի հետ կապված հարցերը  և այլն: Դրանից հետո էլ համապատասխան վճիռ կկայացվի:

Նստաշրջանում հաշվետվություններ կտրվեն  Սոչիի ձմեռային  / 2014 թ. / և  Ռիո դե Ժանեյրոյի ամառային / 2016 թ. / խաղերի նախապատրաստական աշխատանքներին մասին:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply