ԵՄ Խորհուրդը վաղը կքննարկի “մսային սկանդալը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 12:57

ԵՄ “մսային սկանդալը” դուրս է գալիս պետական մակարդակ: Տավարի մսի փոխարեն  ողջ Եվրոպայով մեկ վաճառվող ձիու մսով կիսապատրաստվածքների շուրջ ստեղծված իրաիճակը կքննարկվի չորեքշաբթի, ԵՄ Խորհրդի արտակարգ նիստում:

“Մսային սկանդալը” ծավալվել է  Եվրոպայում, փետրվարի 8-ին, երբ ԵՄ երկրների խանութներում սննդամքերում տավարի մսի փոխարեն հայտնաբերվեց ձիու միս: Ներկայում կեղծ մթերքներ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Լյուքսեմբուրգում, Ռումինիայում, Ֆրանսիայում ու Շվեյցարիայում:

Նիստում կփորձեն պարզել մթերքի աղբյուրն ու նման դեպքերը կանխելու միջոցներ գտնել:

 

 

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply