Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Մադրիդի «Ռեալի» տարեգրության վեցերորդ ռմբարկուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 12, 2013 12:41

Պորտուգալացի  Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Մադրիդի  «Ռեալի» տարեգրության վեցերորդ ռմբարկուն: Նա անցկացրած 179 խաղում մրցակիցներ է դարպասն է խփել 182 գնդակ: Առաջինը`  Ռաուլն է`  323 գնդակ` 741 խաղում:

Ապա հաջորդում են` Դի Ստեֆանոն` 308 գնդակ (396 խաղ), Սանտիլյանան` 290 (463), Պուշկաշը`  242 (261), Ուգո Սանչեսը` 208 (283), Ռոնալդուն` 182 (179), Խենտոն` 182 (605), Պիրին` 172 (561), Բուտրագենյան` 171 (463), Ամանսիոն` 155 (471):

Քրիշտիանու Ռոնալդուն, ով «Ռեալ»-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս է եկել 6-րդ հորիզոնական (183 գոլ), հույս ունի գերազանցել Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը (323 գոլ):

«Երջանիկ եմ, որ նման արդյունքի եմ հասել: Բայց ես ցանկանում եմ առաջ գնալ ու դառնալ առաջինը: Ինձ համար մեծ պատիվ է ակումբի լեգենդար ռմբարկուների շարքում լինելը: Իմ անունն այդ ցուցակում տեսնելիս հպարտություն եմ զգում:

Ես  ասել եմ, որ ռեկորդները  նրա համար են, որ գերազանցվեն,  դա ճիշտ է` թե՛ մեր, թե՛ հաջորդ սերունդների համար», – ասելէ Ռոնալդուն:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply