Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանը չեխական ոչ ուժեղ թիմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 12, 2013 12:29

Չեխիայի «Դինամո» թիմի կազմում  հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը:

26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Ռապիդի» հետ ստուգողական հանդիպմանը: Չեխական թիմը պարտվել է 0:1 հաշվով:

«Դինամոն» Չեխիայի առաջնության առաջին շրջանից հետո զբաղեցնում է նախավերջին` 15-րդ հորիզոնականը:

 Հավելենք, որ վերջերս հայ ֆուտբոլիստը փորձում էր հայտնվել ուկրաինական «Կարպատներ» թիմում, սակայն  Լվովի ակումբի ղեկավարության հետ համաձայնության գալ չէր ստացվել, և նա վերադարձել էր հայստան:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply