Երևանցիներին նոր ընտրություն է սպասվում

Օրվա լուր | | February 12, 2013 12:37

Առաջիկայում Երևանում կմեկնարկի ընտրական նոր գործընթաց: Ավարտին է մոտենում Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը, և, ըստ այդմ, պետք է ընտրվի նոր ավագանի:

Կառավարությունն առաջարկում է Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակել մայիuի 5-ին: «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգում:

Ընտրական օրենսգրքի համաձայն, հերթական ընտրությունները նշանակվում են ՀՀ կառավարության որոշմամբ այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Երևան քաղաքի ավագանին կազմված է 65 անդամից։ Ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով։ Երևանի ավագանու ընտրության ժամանակ Երևանի ողջ տարածքը մեկ բազմամանդատ ընտրատարածք է:

Երևանի ավագանու անդամ կարող են ընտրվել 21 տարին լրացած, Երևանի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսն ընդգրկված, օրենսգրքի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply