Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 12, 2013 11:49

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Փետրվարի 12-ին` ժամը 09.30-ի դրությամբ,  հանրապետությունում ձյուն է տեղում միայն Թալինի տարածաշրջանում: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:


Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply