Բաքվում ճանապարհային ոստիկանության սերժանտը մահացու ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 11:48

Բաքվում պետական ճանապարհային ոստիկանության սերժանտը վրաերթի է ենթարկել Էլխան Հասանովին, որի արդյունքում վերջինս մահացել է, հաղորդում է ադրբեջանական “Trend” կայքը:

Չնայած Հասանովին տեղափոխել են հիվանդանոց, չեն կարողացել նրան փրկել:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 263.2 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում այն դեպքում, եթե այդ գործողությունները պատահաբար դարձել են անձի մահվան պատճառ) հոդվածով:

 

Դիտվել է 1678 անգամ:
Print Friendly

Leave a Reply