Կառավարությունը հաստատել է 11 բարեգործական ծրագիր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 19, 2009 17:58

sigran-sargsyan11 բարեգործական ծրագիր է քննարկվել կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի այսօրվա նիստում:

Հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Սպիտակի N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման, ԼՂՀ Հադրութի շրջանային կենտրոնական հիվանդանոցի մասնակի վերանորոգման և այլ ծրագրեր: Այս տարվա ընթացքում կվերանորոգվեն և կկահավորվեն նաև մի շարք մարզային դպրոցներ:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության` (ՀԲԸՄ) սկաուտական ճամբարի գործունեության, Գերմանիայի Կարմիր Խաչի «Բեռլին» պոլիկլինիկայի բազայի վրա Շիրակի մարզի ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply