Էրդողանը պետք է հրաժարվի իրեն Օսմանյան սուլթանի պես պահելուց. Իբրահիմ Բինջի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 10:25

Քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության անդամ Իբրահիմ Բինջին հայտարարել  է` եթե Թուրքիայի վարչապետ Էրդողանը ցանկանում է խաղաղություն հաստատել, ապա պետք է հրաժարվի իրեն Օսմանյան սուլթանի պես պահելուց, հաղորդում է թուրքական “Dogan” գործակալությունը:

“Ներկայումս քրդերը նախկին քրդերը չեն: Եթե վարչապետն  ուզում է խաղաղություն հաստատել, ապա պետք է բանակցի Օջալանի հետ, քանի որ այս ժողովրդի միակ ներկայացուցիչը Օջալանն է”,- ասել է Բինջին:

Հատկանշական է, որ Բինջին խոսել է քրդերեն լեզվով:

Նշենք, որ Թուրքիայի ղեկավարությունը բանակցություններ է վարում Իմրալը կղզում բանտարկված Քրդստանի աշխատավարական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի հետ:

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply