Հյուսիսային Կորեան կասկածվում է միջուկային փորձարկումներ կատարելու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 12, 2013 9:47
Հարավային Կորեան տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ Փհենյանը միջուկային փորձարկումներ է անցկացնում:
Ավելի վաղ հարավկորեական ու ամերիկյան երկրաբանները հայտնում էին Սոնջինբեգհամի շրջանում , Պհենյանից 379 կմ հեռավորության վրա տարօրինակ սեյսմիկ ակտիվության մասին: Այնտեղ 4,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել:
Սեյսմիկ շատ ծառայություններ համոզված էին ,որ այն “արհեստական” բնույթ ուներ ու տեղի է ունեցել միջուկային փորձարկումների արդյունքում:
Երրորդ միջուկային փորձարկումը` հակառակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախազգուշացումների, Փհենյանը 2013-ի հունվարին էր հայտարարել:
Իսկ Հարավային Կորեան իր բանակը կազմ ու պատրաստ վիճակում է պահում: Իշխանություններն այսօր ՄԱԿ- Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել` ԿԺԴՀ-ի ենթադրյալ փորձարկումների առնչությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
