Google –ը սեփական օդանավակայանը կկառուցի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 1:45

Google –ը մտադիր է սեփական օդանավակայան կառուցել իր ինքնաթիռների համար, ասվում է Սան Խոսե միջազգային օդանավակայանի մամլո հաղորդագրությունում, որն ընկերությանն է հանձնելու իր Signature Flight Support-ի  տարածքից 29 ակր :

Վարձակալության ժամկետը 50 տարի է, իսկ արժողությունը` 2,6 մլն դոլար` տարեկան: Ընդ որում, վ Signature ընկերությունը տարեկան կծախսի 300 000 դոլար հարկերի ու մոտ 400 000 դոլար էլ` վառելիքի համար: Օդանավակայանում կկառուցվեն կայանատեղի, անգար ու ինքնաթիռների սպասարկման տեխնիկական տարածքներ, տերմինալ, ինչպես նաև հրապարակներ ինքնաթիռների համար: Նախատեսվում է, որ շինարարության մեջ կներդրվի 82 մլն դոլար:

Տվյալ նախագծով կստեղծվեն նախնական աշխատանքային 370 տեղեր, իսկ շինարարության ընթացքում` ևս 150-200 տեղ:

 

Դիտվել է 1906 անգամ:
Print Friendly

Leave a Reply