Համասն իր պաշտոնական լրատվական գործակալությունն ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2013 1:32

Պաղեստինյան Համաս շարժումը հայտարարել է իր պաշտոնական լրատվական գործակալության բացման մասին, հայտնել է  Agence France-Presse-ը:

Նոր գործակալությունը Համասի լրատվականի ղեկավար Սալամեհ Մահարուֆի խոսքով, կոչվում է “Ալ Ռայ”, ինչը նշանակում է` “կարծիք”: Գործակալության թիմը բաղկացած է 15 լրագրողից:

Մահարուֆի խոսքով, գործակալությունը գտնվելու է Գազայի իշխանությունների լրատվական վարչության հսկողության տակ ու “հետևելու է  կառավարության բռնած  պաշտոնական ուղուն”; Սակայն, գործակալությունը նաև այլ տեսակետներ կարտահայտի, այդ թվում` ՖԱԹՀ շարժման, որը ղեկավարում է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը:

Դիտվել է 1974 անգամ:
Print Friendly

Leave a Reply