Լիոնել Մեսսին իսպաներենի բառարանում վերածվել է ածականի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 22:18

Իսպաներենի  Santillana բառարանում մի նոր` inmessionant ածական է հայտնվել, որն  առաջացել է  “Բարսելոնայի” և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի անունից, գրում է իսպանական   El Mundo Deportivo պարբերականը: Նոր բառը 2 նշանակություն ունի. մեկը նշանակում է`Մեսսիի ոճով խաղ, ինքնակատարելագործման անսահման ունակություն, երկրորդ իմաստը`բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի նկարագիր:

Որ Մեսսիի խաղի նկարագրության համար առանձին բառ է հարկավոր ստեղծել` ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, հոկտեմբերին, Ուրուգվայի հետ խաղի ժամանակ Մեսսիի խփած 2 գոլից հետո: Խաղում հաղթեց Արգենտինան` 3:0 հաշվով:

Դիտվել է 1852 անգամ:
Print Friendly

Leave a Reply