Աճառյան փողոցում նռնակ է հայտնաբերվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 1, 2010 10:38
Երեկ կեսօրից հետո ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում` «Hyundai» ցուցասրահ-սպասարկման կենտրոնին հարակից տարածքում, հայտնաբերվել է նռնակ:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և Երեւանի ճանապարհային ոստիկանությունը:
Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ կենտրոնի հանդիպակած հատվածում` մայթեզրին, ընկած է «Ֆ-1» տիպի նռնակ` բռնկիչով, առանց պաշտպանիչ օղակի:
Սակրավորների ուժերով նռնակը տեղում վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:






Facebook
Tweet This
Email This Post
