Իրանը քննադատել է Թուրքիային խոսքի ազատության ոտնահարման համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 20:31

    Իրանի մեջլիսի Արդարադատության և օրենքի հանձնաժողովի նախագահ Մուհամեդ Ալի Իսֆահանին թուրքական կառավարությանը մեղադրել է մամուլի ազատությունը արգելակելու և մեդիայի ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու մեջ: Իսֆահանին նշել է, որ թուրքական կառավարությունը, ճնշելով լրագրողներին, նրանց «ահաբեկիչներ» է անվանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման ընդանուր առմամբ 450 դատական գործ կա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը՝ Իսֆահանին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքները: «Լրագրողներին և խոսքի ազատությանը աջակցել նշանակում է աջակցել ժողովրդավարությանը: Կառավարությունը անմիջապես պետք է քայլեր ձեռնարկի լրագրողների իրավունքների նկատմամաբ հարգանքի դռսևորման ուղղությամբ»,-նշել է Իսֆահանին:
Ի պատասխան այս քննադատությանը՝ ոմանք, հիշատակելով անցած ամիս Իրանում ընդդիմադիր լրագրողների ձերբակալության դեպքերը (այդ ժամանակ 11 լրագրող ձերբակալվել և բանտարկվել էր պարսկալեզու օտար լրատվամիջոցների հետ կապ ունենալու մեղադրանքով), հայտարարել էին, որ ավելի լավ կլինի Իրանը նախ և առաջ իրեն նայի:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply