Խոշոր պայթյուն Հաթայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 20:34

Հաթայի Ռեյհանլը շրջանում Թուրքիայի և Սիրիայի միջև ամենակարևոր Ջիլվեգյոզու սահմանային անցակետում ժամը 15:00-ի սահմաններում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ զոհվել է, 30-ից ավելին՝ վիրավորվել, վնասվել է ավելի քան 15 մեքենա: «Doğan» լրատվական գործակալությունը հայտնում է, որ վիրավորների թվում ինչպես սիրիացիներ, այնպես էլ թուրքեր կան, նրանցից շատերի կյանքին վտանգ է սպառնում:
Պայթուցիկը տեղադրված է եղել սիրիական համարանիշերով մի մեքենայի մեջ, կամ էլ դրա վրա: Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ, շտապ օգնության մեքենաներ, ինչպես նաև Հաթայի նահանգապետ Ջելալեթթին Լեքեսիզը:

Դիտվել է 1827 անգամ:
Print Friendly

Leave a Reply