Նոր Հռոմի պապը սևամո՞րթ է լինելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 20:26

Ինչպես արդեն հաղորդել էինք՝ այսօր հայտնի դարձավ, որ Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդը հրաժարվել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնից և փետրվարի 28-ին կթողնի իր աթոռը: Դրանից հետո նախատեսվում է անցկացնել պապական նոր ընտրություններ՝ «Կոնկլավե», որը կտևի 15-ից 20 օր: Կարդինալները հավաքվելու են Վատիկանի թանգարաններից Սիքստինյան Կապելայի հատուկ բաժնում և մինչև նոր պապին ընտրելը կտրվելու են արտաքին աշխարհից: Նախտեսվում է, որ նոր պապի ընտրությունները կավարտվեն մինչև մարտի 31-ը՝ Սուրբ Զատիկը:

«Ակօսը» գրում է, որ Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդի անսպասելի հրաժարականից հետո որոշակի շարժումներ են սկսվել կաթոլիկ աշխարհում: Որոշ լրատվամիջոցներ նոր պապի ընտրությունների հետ կապված սկսել են կանխատեսումներ անել: Ըստ որոշ կայքերի՝ այս պահին Հռոմի պապ դառնալու ամենահավանական թեկնածուն 64-ամյա գանացի կարդինալ Պիտեր Կոդվո Ապիահ Տարկսոնն է: Եթե նրանց կանհատեսումները ճիշտ լինեն, ապա Պիտեր Տարկսոնը կդառնա պատմության մեջ առաջին սևամորթ պապը:

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply