Բաքվից ոչ հեռու կործանվել է ռազմական ուղղաթիռ, կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 20:04

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող ուղղաթիռը այսօր կործանվել է Բաքվի արվարձանային շրջանում, հաղորդում է ադրբեջանական “Trend” կայքը:

Նախնական տվյալների համաձայն` ուղղաթռի կործանման պատճառ հանդիսացել է թանձր մառախուղը: Ուղղաթիռը ընկել է ծովը`ափից 250 մ հեռավորության վրա: Ականատեսների վկայությամբ կործանման ժամանակ լսվել է պայթյուն:

Հայտնաբերվել է ուղղաթռի անձնակազմի անդամներից մեկի դին: Շարունակվում է մյուս երկու անդամներին հայտնաբերլու ուղղությամբ որոնողական աշխատանքները:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply