Ադրբեջանում պարգևավճար են խոստացել նրան, ով կկտրի գրող Այլիսլիի ականջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 19:47

Ադրբեջանում իշխանամետ “Ժամանակակից Մուսավաթ” կուսակցությունը “Քարե երազներ” գրքի հեղինակի ականջի համար դրամական պարգևավճարի  է խոստացել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ գրականագետի չարակամները կոչ են արել կտրելնրա ականջը: Հիմա “Ժամանակակից Մուսավաթ”-ի առաջնորդ Հաֆիզ Գաջիևը այդ տեղեկությունը հաստատել է:

“Այլիսլին իր վեպում վիրավորել է ադրբեջանցի փախստականներին ու դրա համար պետք է պատժվի: Անցած շաբաթ մենք քննարկում ենք անցկացրել ու նման որոշում կայացրել”:

Պատիժն իրագործողը  10 հազար մանաթ պարգևավճար կստանա (մոտ 10 հազար եվրո):

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply