Գյանջայում այրում են Էքրեմ Էյլիսլիի գրքերը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 17:22

Ինչպես արդեն հաղորդել էինք՝ ադրբեջանցի  ժամանակակից ամենահայտնի գրող Էքրեմ Էյլիսլիի վերջին ստեղծագործությունը՝ «Քարե երազանքներ» պատմվածքը, որտեղ անդրադարձ է կատարվում հայերին, դեկտեմբեր ամսին հրատարակվելով ռուսական «Дружба народов» գրական ամսագրում, լայն քննարկումների պատճառ հանդիսացավ: Ստեղծագործության մեջ պատմվում է երկու ադրբեջանցի տղամարդու մասին, ովքեր ուզում են իրենց հայ հարևաններին պաշտպանել էթնիկական բռնությունից, գրողը նշում է, որ հայերը իր թշնամիները չեն:

Էքրեմ Էյլիսլին արժանացավ հանրության և պետական ապարատի սուր քննադատությանը, նախագահ Ալիևը նույնիսկ նրան զրկեց  «Հանրապետության ժողովրդական գրող» կոչումից:

Ահա այսօր, ադրբեջանական «Haqqin» կայքի հաղորդմամբ, Գյանջայում (Գանձակ) հավաքվել է քաղաքի մտավորականությունը և իբրև բողոքի արտահայտում Էքրեմ Էյլիսլիի ստեղծագործության դեմ այրում է նրա բոլոր գրքերը: Գյանջայի պետական համալսարանի պրոֆեսոր Հասանբալա Սալիմովը իր ելույթում նշել է, որ գրողը անպատվել է ադրբեջանցի ժողովրդին և հայերին ներկայացրել որպես աշխարհի ամենալավ ժողովուրդ:

Ադրբեջանցիների և նրանց «մտավորականների» այսպիսի արձագանքը, իհարկե, ամենևին էլ զարմանք չի առաջացնում, քանի որ նրանց աչքում հայը միշտ թշնամի է երևում, և ոչ հակահայկական, խաղարարար յուրաքանչյուր քայլ դիտարկվում է որպես դավաճանություն, չէ որ այդ երկրում հերոսացնում են միայն մարդասպաններին:

Դիտվել է 1751 անգամ:
Print Friendly

Leave a Reply