Իրանի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության առաջնորդի աղջիկներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 11, 2013 17:18
Երկուշաբթի ձերբակալվել են Իրանի առաջատար ընդդիմադիր գործչի՝ Միրհոսեին Մուսավիի երկու աղջիկները: Մուսավին նախկին նախագահական ընտրությունների թեկնածուներից է, որը շուրջ երկու տարի տնային կալանքի տակ է:
2009թ. ընտրություններից հետո նա կազմակերպել է բողոքի ցույցեր ընդդեմ ընտրակեղծիքների:
Նախորդ ամսվա ընթացքում քույրերը հայտնել էին, որ իշխանությունները արգելում են իրենց շփվել ծնողների հետ:
Երկուշաբթի առավոտյան անվտանգության ուժերը մեկնել են Մուսավիի դուստրերի տուն և ձերբակալել նրանց:
2013թ. հունիսին Իրանը պատրաստվում է նախագահական ընտրությունների:






Facebook
Tweet This
Email This Post
