2015 թ. Ադրբեջանում սկսվելու է աշխարհի ամենաբարձր երկնաքերի կառուցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 17:09

Կասպից ծովում  իրականացվելու է “Khazar Island” ծրագիրը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է “Avesta” ընկերության ղեկավար հաջի Իբրահիմ Իբրահիմովը, հաղորդում է ադրբեջանական “1news” կայքը:

Ըստ նրա` ծրագիրը կիրականացվի 3 փուլով և կավարտվի 2030 թվականին: Ամբողջ ծրագիրը գնահատվում է 100 մլրդ ԱՄՆ դոլար: Ծրագրի շրջանակներում կառուցվելու է աշխարհի ամենաբարձր երկնաքերը, որն ունենալու է 186 հարկ:

Ըստ Իբրահիմովի`համալիրում ապրելու է մոտ 1 մլն մարդ: Վերջինս նաև նշել է, որ այս տարի ամռանը համալիրի տարածքում պլանավորվում է բացել մի շարք օբյեկտներ, այդ թվում նաև ռեստորան և ծովափ: Կառուցվելու է նաև 5 համալսարան, մանկապարտեզներ, դպրոցներ:

“Առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2015թ., և հենց այդ տարի սկսվելու է աշխարհի ամենաբարձր շենքի կառուցումը, որը ավելի բարձր է լինելու, քան Դուբայում գտնվող “Բուրջ-Խալիֆա” երկնաքերը: Երկնաքերի կառուցման արժեքը կազմելու է $3 մլն”,- տեղեկացրել է Իբրահիմովը:

Դիտվել է 2182 անգամ:
Print Friendly

Leave a Reply