Բանգլադեշում ավտոբուսը կամրջից ցած է գլորվել, 16 մարդ զոհվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 16:50

Այսօր Բանգլադեշում կամրջից ցած է գլորվել մահմեդականներ տեղափոխող ավտոբուսը: Առնվազն 16 մարդ է զոհվել:

Մահմեդական սրբավայրից 43 ուղևորներ տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը և մխրճվելով արգելապատնեշների մեջ՝ 9 մետր բարձրություն ունեցող կամրջից ցած գլորվելով:

Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Դակկայից 297 կիլոմետր հարավ գտնվող Կոկս Բազար շրջանում՝ Մատամահուրի գետի վրա:

Ոստիկանությունից հայտնում են, որ զոհվածների մեջ կան կանայք և երեխաներ:

Դեպքի ընթացքում 18 այլ ուղևորներ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից ոմանց վիճակը շատ ծանր է, և զոհերի թիվը կարող է աճել:

Ըստ պաշտոնական տվյալների Բանգլադեշում յուրաքանչյուր տարի ճանապարհային պատահարներից մահանում է 10,000 մարդ:

Պատահարների հիմնական մասը տեղի է ունենում ճանապարհային կանոններին չհետևելու և անսարք մեքենաների պատճառով:

 

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply