Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նոր օրինագիծ է ներկայացրել ֆրանսիական խորհրդարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 16:43

Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդական շարժում միության Մարսելից ընտրված պատգամավոր Վալերի Բոյերը 5 պատգամավորի, ինչպես նաև Ֆրանսիայի փաստաբանների միության անդամ Ֆիլիպ Գրիգորյանի հետ միասին նախապատրաստած օրինագիծը, որը վերաբերվում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը, փետրվարի 6-ին ներկայացրել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի գրանցման գրասենյակին:

«Ակօսը» հաղորդում է, որ օրինագիծը նախորդի համեմատությամբ փոփոխությունների է ենթարկվել և բոլորովին չի հակասում ֆրանսիական ներքին օրենսդրությանը: Ըստ նոր օրինագծի՝ ցեղասպանությունը ժխտողներին սպասվում է 2 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո դրամական տույժ:

Նշենք, որ Բոյերի և նրա թիմակիցների ներկայացրած նախորդ օրինագիծը չեղյալ համարվեց Ֆրանսիայի սահմանադրությանը հակասելու պատճառաբանությամբ:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply