Պապ Բենեդիկտը հրաժարվել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | February 11, 2013 16:12

Այսօր հայտարարվել է, որ պապ Բենեդիկտ XVI-ը հրաժարվել է կաթոլիկ եկեղցու առաջնորդի պաշտոնից:

Պապը հայտարարել է, որ տարիքի հետ կապված իր ուժերը այլևս չեն բավականացնում պաշտոնով ստանձնած պարտականություններն իրականացնելու համար: «Ես ստիպված եմ ընդունել իմ անկարողությունը ինձ վստահված պարտականությունները կատարելու համար»,-նշել է նա:

Ըստ նրա՝ ինքը, գիտակցելով այս քայլի լրջությունը, որոշումը միանգամայն անկախ կերպով է կայացրել:

Վատիկանի խոսնակը նշել է, որ նա պաշտոնից կհեռանա փետրվարի 28-ին:

2005 թ-ի ապրիլին կարդինալ Ժոզեֆ Ռատցինգերը դարձավ պապ Բենեդիկ  XVI անվամբ՝ հաջորդելով պապ Ջոն Պոլ II-ին:

Նրա պաշտոնից հեռանալու որոշման այլ մանրամասներ հայտնի չեն՝ չնայած որ այն միանգամայն անսովոր է, քանի որ պապերի մեծ մասը մինչև կյանքի վերջին օրը մնացել են իրենց պաշտոնին:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ ինքը պարզապես «ցնցված էր»՝  այս լուրը լսելով:

Պապ Գրեգորի XII-ը վերջինն էր պապերից, որ 1415թ-ին հրաժարվեց պաշտոնից:

Նա իր պաշտոնից հրաժարվեց արևմտյան սխիզմի տարիներին, երբ երեք մարդ հավակնում էին պապական թագին:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply