Առաջնություն ճեմասրահում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 11, 2013 15:38

Երևանի մարզահամաերգային համալիրի ճեմասրահում տեղադրված ռինգում ուժերը չափեցին Հայաստանի բռնցքամարտի առաջնության մասնակիցները: 10 քաշային կարգերում հանդես եկան 88 մարզիկներ:
Նախորդ տարվա համեմատությամբ չեմպիոնները փոխվեցին: Միայն իր տիտղոսը պահպանեց 64 կգ քաշային Արա Պուլուզյանը: Նա հավաքականի հնաբնակներից է: Հավասարը չունեցավ նաև փորձառու, 52 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը: 2012-ի  չեմպիոն Կորյուն Սողոմոնյանի բացակայության պայմաններում  ուժեղագույն ճանաչվեց 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը: Եվրոպայի նախկինչեմպիոնը 2012-ին Հայաստանի առաջնությունում բավարարվել էր արծաթե մեդալով: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին նաև Արարատ Մխիթարյանը (56 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Ռուսլան Իբրահիմյանը, (81 կգ), Ազատ Դավթյանը (91 կգ), Արմեն Սիմոնյանը (+91 կգ): Ի դեպ, վերջին երեք քաշային կարգերի Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները հույսեր չեն ներշնչում, որ կարող են միջազգային ռինգում մեր երկրի պատիվը բարձր պահել:
Ինչևէ, փետրվարի 25-ից մինչև մարտի 10-ը Հայաստանի հավաքականի թեկնածուներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Աբովյանի մարզաբազայում: Ապա մեր 5 բռնցքամարտիկներ ուժերը կչափեն Չեխիայում, իսկ 6-ը`Ֆինլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարում: Գլխավոր փորձությունը կլինի մայիսի 31-ից մինչև հունիսի 10-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply