Գենետիկորեն փոփոխված վիրուսը սպանում է քաղցկեղի բջիջները

Օրվա լուր | | February 11, 2013 17:15

Լյարդի քաղցկեղ ունեցող 30 անբուժելի հիվանների վրա փորձարկված  գենետիկորեն փոփոխված վիրուսն   էականորեն երկարացրել է նրանց կյանքի տևողությունը՝ կասեցնելով ուռուցքների զարգացումը և կանխելով նորերի առաջացումը: Սրա մասին կիրակի հայտնել են գիտնականները:

Թերապիայի բարձր դոզա ստացած 16 հիվանդներն  ապրել են միջինեւմ 14,1 ամիս` ի տարբերություն ցածր դոզա ստացած 14 այլ հիվանդների, որոնց կյանքի միջին տևողությունը թերապիայից հետո 6,7 ամիս էր:

Pexa-Vec կամ JX-594 կոչվող պատվաստանյութը կարող է խոստանալ ավելի կատարելագործված բուժում:

Pexa-Vec-ը ստեղծված է ոչնչացնելու քաղցկեղային բջիջները, միաժամանակ նպաստելով  հիվանդի իմունային պաշտպանական համակարգի`  քաղցկեղի բջիջներին դեմ պայքարին:

 

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply