Ավազակային հարձակում կատարողներից մեկը կալանավորված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2013 15:30
Ավազակային հարձակում մտմտացողները գուցեև հաշվի էին առել հաջողելու բոլոր հանգամանքները: Բայցևայնպես, մի շատ կարևոր գործոն աչքաթող էին արել. չէ՞ որ ոստիկանը, ծառայությունից դուրս էլ ոստիկան է:
Հունվարի 30-նն էր: Աշխատանքային օրն ավարտվել էր, նաև՝ հերթապահությունից ազատ ոստիկանների համար: Մեկը տնեցիների հետ հոգեհանգստի արարողության էր մասնակցում, մյուսը` շանն էր տարել այգի` ման տալու: Այս խաղաղ անցուդարձին զուգահեռ երկու հոգի էլ պատրաստվում էին խախտել երեկոյի անդորրը:

Դիտվել է 1406 անգամ:
Print Friendly

Leave a Reply