Մերոնք կխաղան շախմատի «Աերոֆլոտ» մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 11, 2013 15:20

Փետրվարի 12-ին Մոսկվայում կմեկնարկի «Աերոֆլոտ» շախմատի մրցաշարը: Այս տարի այն  անցկացվում փոփոխված ծրագրով:

Փետրվարի 12-13-ին կկայանա արագ շախմատի ընտրական մրցաշարը: 32 լավագոյնները պայքարը կշարունակեն նոկաուտ համակարգով:

Փետրվարի 14-ին  կկազմակերպվի կայծակնային մրցաշար, որի պարգևատրման հիմնադրամը 50 հազար դոլար է:  Յուրաքանչյուր ռաունդում մրցակիցները կանցկացնեն երկուական պարտիա,  եթե հաղթողն ի հայտ չգա, լրացուցիչ խաղ կկազմակերպվի:

Փետրվարի 16-17-ը կանցնի գլխավոր եզրափակիչը`  հրավիրված 8 աստղերի և ընտրական մրցումների նույնքան հաղթողների մասնակցությամբ:

Կայծակնային և արագ շախմատի մրցաշարերին կմասնակցեն նաև Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովհաննես Դանիելյանը, Ռոբերտ Աղասարյանը, Տիգրան Սիմոնյանը, Դավիթ Գևորգյանը:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply