Արթուր Ղարագյոզյանը` երրորդ մրցանակակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 11, 2013 15:09
Երևանցի երիտասարդ շախմատիստ Արթուր Ղարագյոզյանը Մոսկվայում անցկացված շախմատի փառատոնի C մրցաշարում, 9 հնարավորց վաստակելով 7,5 միավոր, նվաճեց երրորդ մրցանակը:
Իսկ ահա, երևանցի 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը A մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, լրացրել է գրոսմայստերի նորմա:
Նույն մրցաշարում գրոսմայստերի նորմա է լրացրել նաեւ երիտասարդ շախմատիստ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան): Նա նույնպես չի կրել ոչ մի պարտություն և վաստակել է 7 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
