Նշանառուների մրցավեճը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 11, 2013 14:56

Երևանում կայացած Հայաստանի գնդակային հրաձգության բաց առաջնությանը մասնակցեցին Վրաստանի և  Հայաստանի 60 նշանառուներ:  Տղամարդկանց պայքարում 10 մ հեռավորությունից օդամղիչ հրացանով կրակահերթերում առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Հրաչ Բաբայանը, Հայկազ Քանքանյանը, Սուրեն Բերյանը, իսկ կանանց պայքարում աչքի ընկան  Մարիամ Միքայելյանը, Իրինա Աղաջանյանը, Ավետլանա Տիգրանյանը:  10 մ հեռավորությունից վազող թիրախին կրկահերթերում լավագույն արդյունքը ցույց տվեցին  Ռազմիկ Մինասյանը, Աշոտ Մելոյանը, Արթուր Պետրոսյանը: Կանանց պայքարում հավասարը չունեցան  Լիլիթ Մկրտչյանը, Աննա Հակոբյանը, Լաուրա Ավետիսյանը: Օդամղիչ ատրճանակով կրակահերթերում տղամարմարդկանց և կանաց մրցումներում առաջին երեք տեղերը համապատասպանաբար զբաղեցրին Ռոմիկ Վարդումյանը, Նորայր Առաքելյանը, Զավեն Իգիթյանը և Նինո Սալուկվաձեն (Վրաստան), Աստղիկ Ղուկասյանը, Մարիամ Բլուաշվիլին (Վրաստան):

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply