ՆԱՍԱ-ի Curiosity-ի մարսագնացը Մարսի վրա անցք է բացել` հողի նմուշի միջոցով պարզելու` մոլորակի վրա կյանք երբևէ եղել է, թե ոչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 15:27

Երեկ Միացյալ Նահանգների տիեզերական գործակալությունից հայտնել են, որ ՆԱՍԱ-ի Curiosity-ի մարսագնացը առաջին անգամ անցք է բացել Մարսի հողի վրա, որը կարող է կարևոր ինֆորմացիա տրամադրել մոլորակի՝ անցյալում ունեցած խոնավ միջավայրի մասին:

Սարքը 6,4 սմ խորությամբ անցք է բացել հողի վրա և հավաքել ժայռափոշին: Սարքը հավաքաված զանգվածը կուսումնասիրի իր վրա տեղադրված հատուկ լաբարատոր սարքերով:

Սա պատմության մեջ առաջին դեպքն  է, որ ռոբոտը փորում և հավաքում է Մարսի հողը:

Մարսագնացը անցքը փորել է 2011թ-ին մահացած  Մարսի գիտական լաբորատորիայի ղեկավար Ջոն Քլեյնի անվան լեռան վրա:

Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Երկրի վրա գտնվող լաբորատորիայից կղեկավարեն մարսագնացի ձեռքերը` ստացված զանգվածը նրա ներսում տեղակայված լաբարատորիա հասցնելու համար:

Մարսի հողի ուսումնասիրություը   ՆԱՍԱ-ի Մարսային լաբարատոր ծրագրի մի մասն է: Այս ծրագրի նպատակն է Curiosity մարսագնացի միջոցով պարզել արդյո՞ք Մարսի Գեյլ խառնարանում երբևէ կյաքնի համար բարենպաստ պայմաններ եղել են, թե ոչ:

 

Դիտվել է 1701 անգամ:
Print Friendly

Leave a Reply