Քուրդ առաջնորդին քննադատելուց հետո Իրաքի հեռուստաընկերությունը ռմբակոծման է ենթարկվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 11, 2013 14:35
Կիրակի Իրաքի արբանյակային ալիքի գրասենյակի տանիքում ռումբ է պայթել: Նախորդ օրը հեռուստատեսային ծրագրերից մեկը հեռարձակել էր քուրդ առաջնորդի հասցեին մի զանգահարողի քննադատությունը:
Ուրբաթ երեկոյան Նալիա հեռուստատեսությունը «Ազատ լսափող» ծրագրի ընթացքում հեռարձակեց քուրդ ազգայնական առաջնորդ և Քուրդիստանի գործող նախագահի հայր Մալլահ Մուսթաֆա Բարզանիին ուղղված քննադատությունը:
Շաբաթ օրը Բարզանիի «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» կողմնակիցները փորձեցին ներխուժել հեռուստաընկերության գրասենյակը, սակայն ոստիկանությունը կանխեց հավաքվածների անկարգությունները:
Ավելի ուշ անհայտ անձը ռումբ է նետել գրասենյակի տանիքին:
Կուսակցության ղեկավարը ասել է, որ խռովության հետ նրանք առնչություն չունեն:






Facebook
Tweet This
Email This Post
