Գերմանիայի կրթության նախարարի շուրջ առաջացած սկանդալից Մերկելի վարկանիշը ընկնում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 14:33

Գերմանիայի կրթության նախարար Անետ Շավանի շուրջ առաջացած սկանդալի պատճառով  կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը ընկել է:

Շավանը  հրաժարական է տվել   33 տարի առաջ թեզի մեջ թույլ տված գրագողության պատճառով:

Եթե նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը հետք չէր թողում Մերկելի ժողովրդականության վրա, ապա այս մեկը լրջորեն ազդել է նրա և կուսակցության վարկանիշի վրա: Հինգշաբթի անցկացրած սոցոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գերմանացիների 62%-ը գտնում է, որ վերջին իրադարձությունը անդրադարձել են  Մերկելի և Քրիստոնյա- դեմոկրատական միության վարկանիշի անկման վրա:

Շավանը ասել է, որ կարող է դատական գործ հարուցել այն համալսարանի դեմ, որը իրեն զրկել է պրոֆեսորի կոչումից:

Մերկելի համար տարին այդքան էլ բարենպաստ չի սկսվել: 2013թ-ի սկզբից քրիստոնյա-դեմոկրատները կորցրեցին Ստորին Սաքսոնիայի իշխանությունը:

Մերկելի ժողովրդականությանը նաև հարված է հասցնում իր կոալիցիոն գործընկեր Ազատ դեմոկրատների ցածր վարկանիշը և Շտուտգարդում նոր գնացքի կայարան կառուցելու հետևանքով առաջացած ֆինանսական  վիճաբանությունները:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply