Ռուսաստանում հանքի պայթյունից մահացել է 9 մարդ, ևս 8-ը անհետ կորած է համարվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 14:21

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երկուշաբթի հանքի փլուզումից մահացել է  ինը մարդ, ևս ութը համարվում է անհետ կորած:

Փրկարարները այժմ Կոմի շրջանի Վորկուտսկայա հանքում որոնողական աշխատանքներ են իրականացնում: Նախարարությունից հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել մեթանի կուտակումից:

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Պյոտր Լոմակովը Ռոսիյա 24 հեռուստալիքիին տեղեկացրել է, որ պայթյունի ժամանակ հանքում եղել է  23 մարդ, որոնցից չորսը ինքնուրույն դուրս են եկել հանքից, իսկ երկուսին իրենք են փրկել:

Ռուսաստանի հանքերում անզգուշության և ապահովության կանոններին չհետևելու պատճառով մահացու ելքով հանքի պայթյուններ հաճախ են տեղի ունենում:

 

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply