Արամ Հարությունյան. «Ես հստակեցրի ընտրական դաշտը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2013 14:10

“Փուչիկը որ  փչում եք, փորձեք  բաց  թողնել ու  կտեսնեք, թե այն ինչպես է հակասական  շարժումներ անելով  իջնում,  այդպես էլ  Պարույր Հայրիկյանի  քայլերն են’’- այսօր “ Սլաք “ ակումբում  հայտարարեց ՀՀ նախագահի  նախկին թեկնածու, “ Ազգային  համաձայնություն“ կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:

Ըստ  նրա,  Հայրիկյանը  հակասում է  ինքն  իրեն,  ինչը  բանախոսի  համոզմամբ ամենևին պարկեշ չէ, ստացվում է, որ երեք  թեկնածուները՝ Հ.Բագրատյանը, Ր.Հովհաննիսյանն ու Պ. Հայրիկյանը խեղդվում են Հանրապետականի  ջրավազանում:

“Քարոզարշավից  իմ  դուրս  գալուց  հետո  գուրգուրվող  եռյակը սկսեց  իրար քաշքշել,  Սերժ Սարգսյանը սկսեց  նյարդայնանալ, ես ասել եմ,  իմ  հետ ով դուևս  չեկավ, ուրեմն  Սերժ Սարգսյանի  հետ է: Այն  ժամանակ  իշխանությունների  համար  պրոբլեմներ էի ստեղծում,  լավ բա  հիմա  ինչ է: Ես դաշտը  հստակեցրի: Հայրիկյանը   չպահեց  ղսմաթը և  հայտնվեց  հակասական  վիճակում: Ես  ցավ եմ ապրում, որ նա այսկերպ է  խեղդվում:  ՍԴ-ն  կարող էր դիմումը  հիմնավորել ոչ առողջական  խնդիրներով, բայց  Հայրիկյանը  բոլորին դրել էր  հիմար վիճակում, այդ  թվում  նաև իշխանություններին: Հակասական  հայտարարությունները  նրան  նետել են  վատ  վիճակում,  միևնույն է,  ոչ ոք  չէր  հանելու  իր թեկնածությունը: Այդպես էլ եղավ: Րաֆֆին  ուներ  առաքելություն, որն աստիճանաբար  կատարեց: Նա  ցույց  է տալիս, որ  լուրջ քարոզարշավ է, սակայն դա այդպես  չէ: Նրա  լավագույն քարոզարշավը եղել է Կառավարության  շենքը  մարդկանցով լցնելը”: Բանախոսի համոզմամբ հակասական  վիճակում է  նաև Արման Մելիքյանը,  ինչ վերաբերում է Անդրեաս Ղուկասյանին, ապա նա “լավ  կաներ մինչև փետրվարի  8-ը դուրս  գար, դա  կլիներ  լավագույն  տարբերակը,  դուրս  գար  ինձ  հետ “:

Ա.Հարությունյանի  համոզմամբ ընտրական  դաշտն այսօր  մաքուր է, իսկ փետրվարի 18-ից  հետո շատ ավելի  կպարզվի, կհաղթի Սերժ Սարգսյանը: “Իրավիճակը  կարելի է  փոխել  միայն արտահերթ  նախագահական  ընտրությունների  միջոցով,  և  բոլոր ուժերը այս  անգամ  պետք է  միավորվեն, գլխավորը  ժողովուրդն է “: Իսկ թե ով  կշնորհավորի ընտրյալին, ցույց  կտա  ժամանակը, թեև Ա. Հարությունյանը կարծում  է , որ Ր. Հովհաննիսյանն անշուշտ  կշնորհավորի, Հ.Բագրատյանը  շնորհավորելու դեպքում  պարզապես  չափը  կանցնի, Ա.Ղուկասյանը, Ա.Մելիքյանն ու Վարդան Սեդրակյանը  չեն  շնորհավորի, քանզի “Ով շնորհավորեց, ապա  նա  քաղաքական դիակ է, իսկ դիակները  խոսում են  մեռած  լեզվով“:

Ի դեպ, Արամ Հարությունյանը շարունակելու է հանդես  գալ ասուլիսներով:

Ա.Ն.

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply