Գյումրիի 21-ամյա բնակիչը թունավորվել է շմոլ գազից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2013 12:30

Փետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան փողոցի  տներից մեկից  իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  1992 թ. ծնված  Լիլյա  Վարդանյանը:
Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան  գազօջախի շմոլ գազի արտահոսքից:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply