Եվրոպայի խորհրդի ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովն այցելեց Հայաստան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 31, 1970 20:30
Ստրասբուր, 31.03.2010թ.
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI) պատվիրակությունը մարտի 23-ից 26-ն այցելեց Հայաստան: Այցի ընթացքում պատվիրակությունը տեղեկատվություն ստացավ 2006թ.-ի իր զեկույցում իշխանություններին հասցեագրված առաջարկությունների իրականացման վերաբերյալ եւ քննարկեց նոր զարգացումները:
Երևանում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բոլոր համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների, պաշտոնյաների եւ իրավապաշտպան ՀԿ-ների հետ: Այն նաև այցելեց ապաստան հայցողների և փախստականների համար նախատեսված կեցավայրեր, ինչպես նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղեր եւ շրջաններ:
Այցից հետո հանձնաժողովը կմշակի զեկույց, որտեղ իշխանություններին կներկայացնի առաջարկությունների նոր շարք ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի, հակասեմիտականության և անհանդուրժողականության դեմ պայքարի քայլերի վերաբերյալ: Դրանցից երեքի վերաբերյալ երկու տարի անց կկատարվի լրացուցիչ ուսումնասիրություն` միջանկյալ մոնիտորինգի ընթացակարգի սկզբունքով:
2006թ.-ի իր զեկույցում հանձնաժողովը ափսոսանք էր հայտնել խտրականությանը վերաբերող համապարփակ քաղաքացիական և վարչական օրենսդրության բացակայության վերաբերյալ: Հանձնաժողովը գտել էր նաև, որ եզդի համայնքի ներկայացուցիչները շարունակում էին առերեսվել խնդիրների: Հանձնաժողովը առաջարկել էր նաև փոփխություններ կատարել այլընտրանքային ծառայության մասին օրենքում:
Հայաստանում ԵԽ տեղեկատվական գրասենյակի հաղորդագրություն






Facebook
Tweet This
Email This Post
