Ինդոնեզիայում բանտարկյալը խնդրել է երկարաձգել իր կալանքի ժամկետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 11:15

Ինդոնեզական Աչեխ ավանի Սուպրյադի անունով 20-ամյա բնակիչը , որին նախօրեին տեղի դատարանը  թալանի փորձի համար դատապարտել է 8 ամսվա բանտային կալանքի, պահանջել է իր ժամկետը երկարաձգել, քանի որ նրան դուր է եկել բանտը:

“Այստեղ ինձ ձրի են կերակրում, իսկ այսօր նախաճաշին ինձ նույնիսկ բրինձ են տվել ու բադրիջանով ապուր  և սոյայով թխվածք”,-ասել է նա լրագրողներին:

Նա 3 ամիս առաջ է հայտնվել բանտում, այն բանից հետո, երբ փորձեց թալանել իր հարևանին: Չնայած անհաջողակ գողը ոչինչ չկարողացավ գողանալ,այնուամենայնիվ,մեղադրող կողմը պահանջել է նրան մեկ տարվա կալանքի դատապարտել: Ի զարմանս դատին ներկա գտնվողների, երիտասարդը խնդրել է երկարաձգել իր ժամկետը:

“Մինչ ճաղերի ետևում հայտնվելը  ես սարսափելի կյանք էի վարում` աշխատելով շաբաթական  35 հազար ռուփիից էլ քիչ (մոտ 4 դոլար): Ու ես վախենում եմ, որ բանտից դուրս գամ, նորից առանց աշխատանքի կմնամ”,-նշում է նա:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply