Նա/Նե հոբելյանական մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 12-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2013 11:05

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակն արդեն հինգերորդ անգամ կազմակերպում են Նա/Նե լրագրողական աշխատանքների մրցույթը: 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանք այս տարի մրցել են յոթ անվանակարգում` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտո ռեպորտաժ, առևտրային գովազդ: Մրցույթի ժյուրին` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը, ArmNews հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, յոթ անվանակարգում ընտրել են 21 լավագույն աշխատանքները:

 

Մրցույթի գործընկերներն ավանդական անվանակարգերին զուգահեռ սահմանել են ևս 11 հատուկ մրցանակ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մրցանակ կհանձնի «Կանխարգելելի անպտղություն՝ պայմանավորված աբորտով կամ սեռավարակներով» թեմայիլավագույն լուսաբանման համար: Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակն այս տարի կհանձնի երկու մրցանակ` «Մոր և մանկանառողջության» թեմայի լավագույն լուսաբանման և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում» թեմային առնչվող լավագույն նյութի համար: ՕՔՍՖԱՄհայաստանյան մասնաճյուղը ևս սահմանել է երկու մրցանակ: Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում կտրվի հատուկմրցանակ «Կանայք և երիտասարդները պաշտպանում իրենց համայնքներն աղետներից» թեմայով լավագույն լուսաբանման համար, իսկ Կայուն Կենսապահովման ծրագրի շրջանակում հատուկ մրցանակ` գյուղական համայնքներում կանանց տնտեսականառաջնորդության թեմայով լավագույն նյութի համար: Հանրային լրագրության ակումբն իր մրցանակը կհանձնի լավագույն հանրային թղթակցության հեղինակին, իսկ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտն կառանձնացնի պատերազմիազդեցությունը կանանց վրա թեմայով լավագույն լուսաբանման հեղինակին: Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը հատուկ մրցանակ կշնորհի կնոջ ակտիվ դերը հասարակական և քաղաքական կյանքում թեմայով լավագույն լուսաբանման համար, իսկ Հայաստանի երիտասարդական կանանց ասոցիացիան կպարգևատրի լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին: Այս տարի ևս կազմակերպիչներն ավանդաբար կհանձնեն «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակը և հատուկ հոբելյանական մրցանակ` ուսուցողական ուղևորություն Միացյալ Թագավորություն:

 

Նա/Նե հինգերորդ հոբելյանական մրցույթի շրջանակում կազմակերպիչները մրցանակաբաշխության այցելուներին առանձին ցուցահանդեսով կներկայացնեն հինգ տարիների մրցանակակիր նյութերը:

 

 


Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply