Սթիվեն Սիգալը պաշտպանելու է ամերիկացի դպրոցականներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 10:31

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը կպաշտպանի ամերիկացի դպրոցականներին: Դերասանը սկսել է հատուկ ջոկատի նախապատրաստական  աշխատանքը, որի կազմում 50 մարդ է ընդգրկված: Չի բացառվում, որ Սիգալն ինքն էլ կփորձի իրեն այս նոր աշխատանքում:

Եթե ամերիկյան արյունալի մարտաֆիլմերի տեսարանները հասել են իրական կյանք,կնշանակի` էկրաններից պետք է  դուրս գա և գերհերոսը,  կարծում  է Սիգալը` սև գոտու ու այկիդոյի 7-րդ դանի արժանացած արևելյան մարտարվեստի վարպետը: Նա մտադիր է արագ արձագանքման հատուկ ջոկատ պատրաստել, որը պետք է պաշտպանի դպրոցականերին:

“Զինված պաշտպանները մեզ մոտ կանգնում են բանկերում, ոսկերչական խանութներում, ամենուր, որտեղ փողեր են պտտվում: Սակայն մեր  ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են”,-ասում է Սիգալը:

Չար լեզուներն ասում են, որ ծերացած դերասանը փորձում է ինչ որ կերպ իր վրա հրավիրել ուշադրությունը: Իսկ նրա երկրպագուները աստղի պլաններին լուրջ են վերաբերում:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply